01/11/2019 11:20
Բակո Սահակյանն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Հանդիպմանը, որին մասնակցել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: