01/11/2019 12:33
Թուրքիան Ռուսաստանին է փոխանցել սիրիացի գերի 18 զինվորականներին
Անկարան ազատ է արձակել ձերբակալված սիրիացի 18 զինվորականներին և նրանց հանձնել Ռուսաստանին, հայտնում է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը:
Ավելի վաղ, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու մասին՝ սիրիացի զինվորականներին այդ երկրին փոխանցելու վերաբերյալ:
Համաձայն Twitter- ում Թուրքիայի պաշտպանության նախարարության գրառմանը՝ զինվորականները, որոնք ձերբակալվել են հոկտեմբերի 29-ին Ռաս ել-Աին քաղաքից հարավ-արևելք, փոխանցվել են «Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ համաձայնության շրջանակներում»:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 18:18
Այսօր, 12:15