01/11/2019 19:45
«Յուվենտուսը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Շենսնիի հետ մինչև 2024-ը
«Յուվենտուսը» բանակցություններ է վարում դարպասապահ Վոյչեխ Շենսնիի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: Թուրինյան ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել 29-ամյա լեհի հետ մինչև 2024 թվականը, հայտնում է La Gazzetta dello Sport-ի թլրագրող Նիկոլա Շիրան Twitter-ում:
Միևնույն ժամանակ, ակումբը պատրաստ է յուրաքանչյուր մրցաշրջանում ավելացնել խաղացողի աշխատավարձը մինչև 4,5 միլիոն եվրո: Շենսնիի գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը:
Դարպասապահը թուրինյան ակումբին միացել է 2017-ին «Արսենալից»: Ընդհանուր առմամբ, նա անցկացրել է 71 հանդիպում «Յուվեի» կազմում՝ բաց թողնելով 51 գոլ: