01/11/2019 14:23
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևը չափազանց կարևոր է հայ ժողովրդի համար. Զոհրաբ Մնացականյան
Ընդունված բանաձևը չափազանց կարևոր է հայ ժողովրդի համար՝ արդարության հաստատման առումով, բայց նաև ավելի լայն իմաստով՝ նման ոճրագործությունների կանխարգելման տեսանկյունից, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։
«Մենք ողջունել ենք այս իրողությունը, բանաձևի ընդունումը։ Սա շատ կարևոր է՝ բոլոր առումներով։ Սա շատ էական է մեր միլիոնավոր ամերիկաբնակ հայրենակիցների համար։ Մեզ համար՝ որպես ՀՀ, սա արդարության հաստատման առումով ներդրում էր, ողջունում ենք այդ բանաձևի ընդունումը», - նշեց բանախոսը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայներով: