01/11/2019 16:47
Չեխիայի զենքի գործարանում պայթյուն է որոտացել
Պայթյուն է որոտացել ուրբաթ Արևելյան Չեխիայի Պարդուբիցե քաղաքի Explosia գործարանում: Ձեռնարկության չորս աշխատակիցներ լուրջ վերքեր են ստացել: Այդ մասին լրագրողներին հայտնել Է հանրապետության փրկարարների ծառայության ներկայացուցիչ Ալեշ Մալին:
«Explosia գործարանի ռազմամթերիքի արտադրության արտադրամասում վառոդի պայթյունի հետևանքով վիրավորվել է չորս մարդ,- նշել Է նա:- Նրանցից երկուսը ծանր վերքեր են ստացել՝ ներառյալ մարմնի առնվազն 30 տոկոսի այրվածքներ»:
Ծանր վիրավորներին տեղափոխել են Պրահայի մասնագիտացված հիվանդանոց: Նրանց մտցրել են արհեստական կոմայի վիճակի մեջ:
Պայթյունի պատճառը հետաքննում է ոստիկանությունը: Explosia ձեռնակությունը պետական սեփականություն է: Այն հաշվետու է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարությանը: Այդ գերատեսչության ղեկավար Կարել Գավլիչեկը մեկնել է արտակարգ պատահարի վայր: