01/11/2019 19:18
Չինաստանը նախատեսում է դյուրացնել իր շուկային հասանելիությունը
Չինաստանը մտադիր է հետագայում ևս ընդլայնել արտաքին աշխարհի համար իր բաց լինելը, երկրում բարենպաստ պայմաններ ստեղծել արտասահմանյան ընկերությունների աշխատանքի համար, պարզեցնել առեւտրային ընթացակարգերը եւ իր շուկային հասանելիությունը, ուրբաթ հայտարարել է ՉԿԿ ԿԿ տնտեսական և ֆինանսական հարցերի կոմիտեի գրասենյակի պետի տեղակալ Հան Վենսյուն:
«Ներկայիս պլենումը հանդես է եկել բարձր մակարդակի բաց տեսակի տնտեսության նոր համակարգ կառուցելու առաջարկով, իրականացնել բազմակողմանի և լայն հրապարակայնություն»,- հայտարարել է պաշտոնյան հոկտեմբերի 28-31-ը Պեկինում անցկացված 19-րդ գումարման ՉԿԿ ԿԿ 4-րդ պլենումի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ «արտաքին աշխարհի համար բաց լինելը Չինաստանի հիմնական պետական քաղաքականությունն է, և անկախ միջազգային ասպարեզում տեղի ունեցող փոփոխություններից՝ Չինաստանի բաց լինելը միայն կմեծացվի, երկրում գործարար միջավայրը կբարելավվի, գլոբալ տնտեսության հետ կապերը ավելի սերտ կդառնան, իսկ փոխադարձ օգուտի լայնությունն ու խորությունը բոլոր երկրների հետ հետագայում էլ կզարգանան»:
Նա նաև հավելել է, որ ավելի ընդլայնված բաց լինելու իրականացումը նախատեսում է շուկային հասանելիության զգալի դյուրացում, մշակող արդյունաբերության, ծառայությունների, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, հեռահաղորդակցության, ֆինանսների ոլորտների բաց լինելու ընդարձակում:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 18:18
Այսօր, 12:15