01/11/2019 19:26
Չինաստանը ցանկանում է արգելել անչափահասներին էլեկտրոնային սիգարետի վաճառքը
Չինաստանի ծխախոտի մենաշնորհի պետական վարչությունը հայտարարություն է տարածել, որով ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջում են դադարեցնել անչափահասներին էլեկտրոնային սիգարետներ վաճառելը, նաև դադարեցնել համապատասխան արտադրանքի խթանումը և տարածումը ինտերնետում, ասվում է գերատեսչության կայքում:
«Անչափահասների ֆիզիկական և հոգեբանական առողջության պահպանությունն ամրապնդելու և էլեկտրոնայինսիգարետ գնելու կանխման համար մենք պնդում ենք, որ էլեկտրոնային սիգարետի բոլոր արտադրողները և վաճառողներն անհապաղ փակեն առցանց խանութներն ու հավելվածները, որտեղ կարող են ձեռք բերել համապատասխան ապրանքներ», - ասվում է փաստաթղթում: