01/11/2019 15:04
Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանն աշխարհի չեմպիոն է դարձել
ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը Ռումինիայի Կոնստանցա քաղաքում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչման, այս մասին Aysor.am-ը տեղեկանում է փոխգնդապետի ֆեյսբուքյան էջից։
«Շնորհակալ եմ ձեզ բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը։ Կհանդիպենք շուտով` մեր սիրելի հայրենիքում։ Սիրում եմ բոլորիդ», - գրել է նա:
Մինչև մրցումների մեկնելն Aysor.am-ը զրուցել է Սարգիս Ստեփանյանի հետ, նրա դիմանկար-հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում: