02/11/2019 14:08
Քուվեյթում ստրկավաճառները կանանց վաճառքի են հանել Instagram-ի միջոցով
Քուվեյթում ստրկավաճառները կանանց վաճառքի մասին տեղեկությունները զետեղում էին Google- ի և Apple- ի հավելվածներում, այդ թվում՝ Instagram-ում: Այս մասին հայտնում է BBC- ն:
Կանանց լուսանկարների տակ հանցագործներն ավելացնում էին տարբեր հեշթեգներ, որոնցից մեկը #maidsforsale- ն էր («վաճառական սպասուհիները»):
Instagram- ը վստահեցրել է, որ ապագայում փորձելու են կանխել նմանատիպ հայտարարությունները:
Ըստ Քուվեյթի աշխատանքի գրասենյակի ղեկավար Մուբարաք ալ-Ազիմիի, կանանց շարքում կար նաև Գվինեայի 16-ամյա մի աղջիկ: Փաստի առթիվ կատարվում է քննություն: