02/11/2019 12:29
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ժամանակավոր ղեկավարի անունը հայտնի է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չեդ Վոլֆը Քևին Մաքլանինի հրաժարականից հետո ժամանակավորապես կատարելու է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պարտականությունները:
«Հիմա նա կատարում է իր պարտականությունները: Տեսնենք, թե ինչ կլինի հետո, մենք այնտեղ շատ լավ մարդիկ ունենք», - ասել է Թրամփը Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վոլֆը կդառնա նախարարության նոր ղեկավար:
Ավելի ուշ Սպիտակ տունից հայտնել են, որ Վոլֆը ժամանակավորապես կզբաղեցնի Ներքին անվտանգության նախարարության ղեկավարի տեղը՝ միայն նոյեմբերի 11-ից հետո:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17