02/11/2019 14:22
Քվեբեկում փոթորկի պատճառով մոտ մեկ միլիոն տուն առանց էլեկտրականության է մնացել
Կանադայի Քվեբեկ նահանգում մոտ 1 միլիոն տուն առանց էլեկտրականության է մնացել՝ հորդառատ անձրևի և քամու պատճառով, հայտնում է CTV News- ը՝ հղում անելով Hydro Quebec էներգետիկ ընկերությանը:
Հաղորդվում է, որ տեղական ժամանակով 14.00-ի դրությամբ (Երևանի ժամանակով 22.00-ին) Քվեբեկում մոտ 960 հազար տուն, այդ թվում`Մոնրեալի մոտ 122 հազար տուն, փոթորկի հետևանքով մնացել է առանց էլեկտրամատակարարման:
Hydro Quebec ընկերությունից հայտնել են, որ դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ կպահանջվի էլեկտրական ցանցը վերականգնելու համար: Ենթադրվում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի առաջիկա երկու օրերին: