02/11/2019 14:37
Մալիում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված զինվորականների թիվը հասել է 53-ի
Գրոհայինների հետ բախման հետևանքով Մալիի բանակի զոհված զինծառայողների թիվը հասել է 53-ի, սպանվել է մեկ քաղաքացիական անձ, ասել է երկրի կապի նախարար Յայա Սանգարեն:
Նախկինում հաղորդվել էր 35 զոհված զինծառայողի մասին:
«Ինդելիմանում զինված ուժերի դիրքերի վրա հարձակվելուց հետո, այնտեղ հայտնաբերվել է 54 դի, այդ թվում՝ մեկ քաղաքացիական, ողջ է մնացել 10 հոգի, գրանցվել է նյութական էական վնաս: Իրավիճակը վերահսկվում է», - գրել է Սանգարեն Twitter- ում:
Նա նաև հավելել է, որ մահացածների դիերը նույնականացվել են: