02/11/2019 11:10
Էրիկ Վարդանյանը որակազրկվել է 6 ամսով, «Փյունիկը» տուգանվել՝ 600 հազար դրամով
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի նիստում որոշում է կայացվել «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանին որակազրկել։
Էրիկ Վարդանյանը մրցավարին հայհոյելու և հրելու, մարզադաշտը լքելիս հանդերձարան տանող ճանապարհի դռանը հարվածելու և կոտրելու, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել է 6 ամսով՝ մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը, իսկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը տուգանվել 600 հազար ՀՀ դրամով: