02/11/2019 19:19
«Իմ երկրում սատանիստական երևույթ չի լինելու». Երիտասարդը փորձեց «զելյոնկա» լցնել հրապարակում ընթացող «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման մասնակիցների վրա (Տեսանյութ)
Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ` «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ընթացքում, քաշքշուկ է տեղի ունեցել, հայտնում է news.am-ը:
Նարեկ Սարգսյան անունով ներկայացած երիտասարդը փորձել է «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա, նշելով, որ նրանք սատանիստներ են.
«Իմ երկրում սատանիստական երևույթ չի լինելու: Ես պայքարելու եմ, ինչքան ուզում եք բռնեք: Ես իրենց վրա զելյոնկա եմ լցնելու», -բղավում էր երիտասարդը:
Նշենք, որ ամբողջ ներկայացումն ընթանում էր լարված մթնոլորտում, ներկաներից մի մասն այն ուղեկցում էին «ամոթ» վանկարկումներով:
Միջադեպից հետո Նարեկ Սարգսյան անունով ներկայացած երիտասարդին բերման ենթարկեցին:
Նշենք, որ ներկայացումը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ինչից հավաքված քաղաքացիները վրդովված պահանջում էին, որպեսզի նախարար Արայիկ Հարությունյանն անձամբ գա ու պատասխան տա այդ ամենի համար:
Տեսանյութը՝ 168.am-ի: