04/11/2019 11:08
ԱԻՆ փրկարարական ծառայության պետն ազատվել է աշխատանքի մեջ թերանալու պատճառով. նախարար
ԱԻՆ փրկարարական ծառայության պետն աշխատանքի մեջ թերացել է։ Մի քանի պատճառ է եղել. ամառվա հրդեհների ժամանակ անտարբեր է եղել, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով պետի՝ աշխատանքից ազատվելու հանգամանքին։
«Դա հիմնական պատճառներից մեկն է։ Նա տեղում չի եղել, Հայաստանում չի եղել։ Դրանից բացի՝ ուրիշ բան էլ է եղել։ Բայց ամեն ինչ մանրամասներով չեմ կարող ասել՝ ինչ պատճառով, ինչի համար, ինչ խոսակցություն է եղել մեր մեջ... ամբիցիաներ, և այլն, և այլն», - նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 22-ի որոշմամբ Արտակ Նահապետյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից:
Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը։