04/11/2019 17:36
Apple-ը նախազգուշացրել է iPhone-ի և iPad-ի հին մոդելների աշխատանքում խափանումների մասին
Apple ընկերությունն օգտատերերին նախազգուշացրել է 2012 և ավելի վաղ տարիների թողարկման սարքերը նորացնելու անհրաժեշտության մասին՝ գեոլոկացիայի և տվյալների սինքրոնացման ծառայությունների ճիշտ աշխատանքի համար: Համապատասխան հաղորդագրությունն ընկերությունը զետեղել է իր կայքում:
Apple-ն ընդգծում է, որ խափանումներ կարող են տեղի ունենալ Գրինվիչի ժամանակով կիրակի կեսգիշերից (Երևանի ժամանակով կիրակի 04:00-ից):
Համակարգի նորացման անհրաժեշտությունը ծագել է ապրիլի 6-ին GPS համակարգով ժամանակի տեղափոխման պատճառով, նշում է կորպորացիան: Խնդիրը վերաբերում երկրորդ, երրորդ և չորրորդ սերունդների iPhone 4S և 5, iPad, նաև «մինի» տարբերակի առաջին մոդելի տերերին: Ըստ որում, նշում է ընկերությունը, նորացում չի պահանջվում այն սարքերի համար, որոնք մեջ բջջային մոդուլ չկա:
Apple-ն iPhone 5-ի օգտատերերի հատուկ ուշադրությունն է հրավիրել նաև այն բանի վրա, որ նրանց սարքերը կիրակի չի կարելի նորացնել «օդով»՝ բաղադրիչները բեռնելով անհաղորդալար ցանցով:
Այդ սարքերի տերերի համար անհրաժեշտ կլինի սմարթֆոնները միացնել համակարգչին և նորացման համար օգտագործել iTunes ծրագիրը կամ ներսարված ծրագրային ապահովումը:
Այն օգտատերերը, որոնք չեն տեղակայել իրենց սարքերի համար թողարկված ծրագրային ապահովման վերջին տարբերակը, չեն կարողանա օգտվել App Store հավելվածների խանութներից, iCloud սինքրոնացման ծառայություններից, էլեկտրոնային փոստից և վեբ-բրաուզերից, ճշտում է Apple-ը: Բացի դրանց, նրանց մոտ սխալ տարեթիվ-ամսաթիվ և ժամանակ կարտացոլվի: