04/11/2019 12:46
Հայաստանը Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին. Նախարար
Հայաստանը ՌԴ հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին, ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նախարարի խոսքով՝ ՀՀ զինված ուժերը համալրվում են նոր և արդիական զինատեսակներով:
«Այսօր ՀՀ Զինված ուժերը մեծամասամբ նոր արդիականացված զինատեսակներ են ձեռք բերում: 2019-ին, ինչպես նաև 2020-ին և՛ պայմանագրային, և՛ վարկային ծրագրերի միջոցով ձեռք են բերվելու միայն նոր և արդիական կարողություններ տարբեր երկրներից: Մտքում 4 երկիր պահեք», - ասաց նախարարը:
Տոնոյանը նաև նշեց, որ արդիականցվում է 102-րդ ռազմաբազան, ինչպես սպառազինության, այնպես էլ նյութատեխնիական ապահոման տեսանկյունից:
«Հողատարածքի և զինծառայողների թվի ավելացում չի սպասվում», - ասաց նախարարը: