04/11/2019 15:58
Սպառողի համար ջրի գործող սակագինը կմնա նույնը. Գարեգին Բաղրամյան
«Վեոլիա Ջրի» մասով մոնիթորինգն արդեն ավարտվել է։ Նոյեմբերի 7-ին կամփոփենք և հանրային քննարկում կկազմակերպենք, արդյունքները կներկայացնենք, լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Ելնելով այն ցուցանիշներից, որ ունենք, կարող եմ ասել, որ եղած գինը կվերահաստատվի, այսինքն՝ որևիցե բարձրացում տեղի չի ունենա։ Գործող գինը 191.4 դրամ է, սուբսիդավորվում է պետության կողմից և հիմա հաստատվելու է առանց սուբսիդիա՝ 180 դրամ։ Սպառողի համար կմնա գործող գինը», - ասաց նա։
Անդրադառնալով գազի սակագնին՝ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ որևէ նորություն այս առումով չկա։
«Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային, ապա առաջիկա 10-15 օրվա ընթացքում, երբ կճշտվի 2021 թվականի էլեկտրաէներգիայի պահանջարկի և արտադրության հաշվեկշիռը, ավելի առարկայական կկարողանանք խոսել», - ասաց նա։