04/11/2019 12:06
Քիշնևը նոր քաղաքապետ ունի
Քիշնևի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ռուսամետ Սոցիալիստների կուսակցությունից խորհրդարանի փոխխոսնակ Իոն Չեբանը:
Ըստ ԿԸՀ-ի՝ բոլոր արձանագրությունների տվյալների ամփոփումից հետո Չեբանը հավաքել է ձայների 52,39 տոկոսը այն դեպքում, երբ «Արժանապատվություն և ճշմարտություն» Պլատֆորմ» եվրոպամետ կուսակցության առաջնորդ, 2018 թվականին քաղաքապետի վաղաժամկետ ընտրությունների հաղթող Անդրեյ Նեստասեն՝ 47,61 տոկոսը:
Չեբանին հաղթանակի առթիվ արդեն շնորհավորել են Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և խորհրդարանի ղեկավար, Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Զինաիդա Գրեչանին:
Կիրակի անցկացվել է Քիշնևի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը: Նաև ղեկավարներ են ընտրել Մոլդովայի ևս 384 բնակավայրում:
ԿԸՀ-ում հայտնել են, որ չեն գրանցվել զանգվածային խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17