Հայաստանի Սահմանադրական դատարանի վրա աննախադեպ ճնշում է գործադրվում. EaDaily.com

04/11/2019 15:12

Հայաստանի Սահմանադրական դատարանի վրա աննախադեպ ճնշում է գործադրվում. EaDaily.com


Անցած տարվա ապրիլին Հայաստանում կատարված քաղաքական փոփոխություններին հաջորդած ժամանակաշրջանը նշանավորվեց դատական համակարգի և մասնավորապես Սահմանադրական դատարանի ու դրա նախագահի նկատմամբ աննախադեպ ճնշումների գործադրմամբ, իսկ իրավական պետության հիմքերի նկատմամբ ամենատարբեր ոտնձգությունները հետհեղափոխական Հայաստանում դարձան սովորական երևույթ։ Այս մասին գրում է ռուսական EaDaily.com պարբերականը՝ Հայաստանի դատական համակարգի և մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող դեպքերի մասին վերլուծական հոդվածում։

«Գործադիր ու օրենսդիր իշխանությունների՝ մի կողմից, և դատական իշխանության՝ մյուս կողմից, հարաբերությունները սկսեցին լարվել այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը նախորդ՝ «ոչ հեղափոխական» պառլամենտի կողմից ԱԺ կանոնակարգ օրենքում կատարած փոփոխությունները ճանաչեց «Սահմանադրությանը չհակասող»։

Մյուս առիթը Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատավորներից մեկի դիմումն էր Սահմանադրական դատարան՝ պարզելու համար Սահմանադրական կարգի տապալմանն առնչվող Քրեական հոդվածի սահմանադրականության հարցը։

ՍԴ-ի վճռից հետո Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շրջափակել Հայաստանի բոլոր դատարաններն, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը։

ՍԴ-ն շրջափակելու ակցիայի ժամանակ տարածքում էր նաև խորհրդարանում իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, հանգամանք, որը սկզբունքորեն հնարավոր չէ պատկերացնել իրավական պետությունում։ Դրան հետևեցին Սահմանադրական դատարանում արհեստական ճգնաժամ ստեղծելու փորձերը՝ այնտեղ գործուղելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյաի արմատական կողմնակից, փաստաբան Վահե Գրիգորյանին՝ նախագահ Արմեն Սարգսյանին շանտաժի ենթարկելու և ՍԴ-ի մասին օրենքը ակնհայտ ոտնահարելու ճանապարհով»։

Հոդվածագիրը նշում է, թե Վահե Գրիգորյանը, խախտելով արարողակարգը, և անտեսելով Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյաին, Ազգային ժողովում իր երդմնակալության ճառի ժամանակ ինքն իրեն հռչակեց ՍԴ նախագահ ու արժանացավ խորհրդարանականների ծափահարություններին, մինչդեռ ավելի ուշ այդ քայլի համար կոշտ քննադատության ենթարկվեց Վենետիկի հանձնաժողովի կողմից։

«ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և մյուս դատավորների հետ նրանց «կամավոր հրաժարականի» մասին» պայմանավորվելու փորձերի տապալումից հետո դատավոր Վահե Գրիգորյանն ու իր կողմնակիցները նախաձեռնեցին հասարակության մեջ անցումային սահմանադրական դրույթների արմատավորման պրիմիտիվ մի ողջ գործընթաց, որը ենթադրում էր, թե իբր մինչև 2015թ-ի Սահմանադրական բարեփոխումների ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի պաշտոնավարած նախագահի ու դատավորների լիազորությունները շարունակում են ուժի մեջ մնալ մինչև իրենց սահմանված տարիքի լրանալը։ Օրենքի նման մեկնաբանության նպատակն էր ցույց տալ, որ ՍԴ-ի գործող նախագահն ու դատավորները իրականում չունեն պաշտոնավարելու լիազորություն»։ 

Հոդվածում նշվում է, թե Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու ակնկալիքով ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ դիմելը դարձավ վերջին կաթիլը, որից հետո իշխանությունը սկսեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու ակտիվ գործընթացը։

«Ինչպես պարզունակ կերպով արտահայտվեց «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավորներից մեկը՝ «․․․Եթե ՍԴ-ն չաներ այդ քայլը, չդիմեր ՄԻԵԴ Քոչարյանի գործով ու մեզ վրա «տղա չբերեր», մենք գուցե չնախաձեռնեինք ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու գործընթացը»։ Սակայն մինչ պատգամավորի այդ ելույթը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սահմանադրական դատարանը սեփականաշնորհված «բուդկա» է և Հրայր Թովմասյանն է այն սեփականաշնորհել։

Հաջորդիվ Խորհրդարանը դրիմեց ՍԴ՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությաբ՝ հղում անելով հանգամանքին, թե իբր վերջինս կողմնակալ դիրքորոշում ունի Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ։ Սահմանադրական դատարանը մերժեց այդ միջնորդությունը, սակայն դա չխանգարեց, որպեսզի իշխանությունը հերթական հետապնդումների ալիքը սկսի Թովմասյանի և նրա մտերիմ անձանց նկատմամբ։ Նրա երկու սանիկները ձերբակալվեցին կոռուպցիայի մեղադրանքով, իսկ հայտնի իրավաբան Արսեն Բաբայանը, ով ԱԺ-ում աշխատել է Հրայր Թովմասյանի հետ և աչքի էր ընկնում Վահե Գրիգորյանի գործունեության բացահայտ քննադատությամբ, ձերբակալվեց՝ Սահմանադրական  դատարանում իշխանությունը զավթելու մեղադրանքով»։

Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ՍԴ նախագահի 75 տարեկան հոր տանը, որը կառուցվել է մինչև Թովմասյանի պաշտոն ունենալը, ինչպես նաև հարցաքննության են հրավիրել Թովմասյանի դուստրերին շարժական գույքի առնչությամբ, որը չի ներկայացնում մեծ արժեք և Հրայր Թովմասյանի ընտանիքին է նվիրվել ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատած նրանց բարեկամների կողմից։

«Որտեղ իշխանությունները չեն կարող ուղիղ գործել, գործի են անցնում նրանց հետ փոխկապված խուլիգանական խմբերը։ Ընդդիմադիրների նկատմամբ անպատիժ սադրանքների գնացած մի քանի երիտասարդներ այս անգամ էլ հարձակվեցին «Հայելի» խմբագրության վրա,որը պատկանում է Հրայր Թովմասյանի քրոջը՝ հայտնի լրագրող Անժելա Թովմասյանին։ Նրանք պահանջեցին, որպեսզի Թովմասյանները դադարեցնեն իրենց գործունեությունը Հայաստանում ու լքեն երկիրը։

Այս ամենը վկայում է այն մասին, որ հետհեղափոխական Հայաստանը ոչ իրավական, ոչ էլ ժողովրդավարական պետություն է, որում արևմտյան ժողովրդավարությունների թողտվության պայմաններում տեղի է ունենում եվրոպական նորագույն պատմության համար աննախադեպ ճնշում Սահմանադրական դատարանի և նրա նախագահի վրա ամենակեղտոտ միջոցների գործադրմամբ, սկսած պատգամավորական և ծառայողական նորմերի կոպիտ անտեսումից, մինչև Հրայր Թովմասյանի մերձավորների նկատմամբ քրեական գործերի պարտակում։

Նպատակը մեկն է՝ դատական իշխանության բարձրագույն մարմինն առնել ամբողջական վերահսկողության տակ։ Առանց դրա Նիկոլ Փաշինյանը, ով կանգնած է վերոնշյալ սահմանադրական ոտնահարումների հետևում և այդ գործընթացի մեջ է ներքաշել նախագահ Արմեն Սարգսյանին, պատգամավորների մեծ մասին և իրավապահ համակարգին,  չի կարող անկաշկանդ տրորել բոլորին և ամեն ինչ, ինչպես նաև «խմբագրել» օրենքների ու Սահմանադրության կոպտագույն խախտումները, որոնց միջոցով եկել է իշխանության»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:02 Տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:48 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է այսօր Այսօր, 11:46 Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը Այսօր, 11:41 Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ Այսօր, 11:37 «Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (Տեսանյութ) Այսօր, 11:35 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը Այսօր, 11:32 Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:29 Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:20 Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը Այսօր, 11:12 Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան Այսօր, 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին Այսօր, 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը Այսօր, 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն Այսօր, 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը Այսօր, 10:36 Լիբանանում հայ է սպանվել Այսօր, 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ Այսօր, 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող Այսօր, 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը Այսօր, 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին Այսօր, 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում Այսօր, 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում Այսօր, 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ Այսօր, 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը Այսօր, 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը Այսօր, 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի Այսօր, 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան 15/01/2025 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան 15/01/2025 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ 15/01/2025 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ 15/01/2025 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը 15/01/2025 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա 15/01/2025 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան 15/01/2025 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան 15/01/2025 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան 15/01/2025 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան 15/01/2025 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան 15/01/2025 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան 15/01/2025 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց 15/01/2025 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ 15/01/2025 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար 15/01/2025 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան 15/01/2025 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք 15/01/2025 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր 15/01/2025 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին 15/01/2025 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր 15/01/2025 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով 15/01/2025 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին 15/01/2025 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների 15/01/2025 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան 15/01/2025 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել 15/01/2025 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան 15/01/2025 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ 15/01/2025 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք 15/01/2025 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան 15/01/2025 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան 15/01/2025 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության 15/01/2025 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները 15/01/2025 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան 15/01/2025 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության 15/01/2025 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան 15/01/2025 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ 15/01/2025 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր 15/01/2025 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան 15/01/2025 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը 15/01/2025 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ 15/01/2025 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան 15/01/2025 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան 15/01/2025 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ 15/01/2025 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել 15/01/2025 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը 15/01/2025 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն 15/01/2025 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց 15/01/2025 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով 15/01/2025 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը