04/11/2019 12:25
Թրամփը «լիովին համոզված» է, որ կհաղթի նախագահի 2020-ի ընտրություններում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ «լիովին համոզված» է, որ կհաղթի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններում։ Լրագրողների հետ Թրամփի զրույցը Սպիտակ տան Հարավային մարգագետնում հեռարձակել են ամերիկյան լրատվական հեռուստաընկերությունները:
Պետության ղեկավարին հարցրել են՝ համոզված է արդյոք, որ կկարողանա վերընտրվել երկրորդ ժամկետով։ «Լիովին համոզված եմ։ Մենք շատ լավ արդյունքներ ունենք ըստ հարցումների»,- նշել է պետության ղեկավարը։ «Մարդիկ չեն ցանկանում լսել իմփիչմենթի մասին։ Միակը, որ ցանկանում է խոսել իմփիչմենթի մասին, սուտասան ԶԼՄ-ներն են և դեմոկրատները, որոնք հիմնականում աշխատում են այդ ԶԼՄ-ների հետ։ Ես դրան նայում եմ այնպես, որ դեմոկրատներն աշխատում են այդ ԶԼՄ-ների հետ»,- ավելացրել է Թրամփը։
ԱՄՆ-ում ընտրարշավի մեկնարկը տրվելու է 13 շաբաթ անց՝ փետրվարի 3-ին, Այովա նահանգում, որտեղ տեղի կունենան երկրում առաջին կոկուսները՝ կուսակցական ակտիվիստների ժողովները, որտեղ կընտրեն պատվիրակներ դեմոկրատների և հանրապետականների կուսակցական կոնֆերանսների, հետո՝ նահանգի կոնֆերանսների, իսկ այնուհետև՝ ազգային համագումարների համար։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17