04/11/2019 18:57
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 940 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 940 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 941 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 213 մարդ (64 կին, 108 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 728 մարդ (218 կին, 371 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:
Նաև երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 3 բնակիչ: