04/11/2019 19:33
Ֆրանսիայում կողոպտել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցուցակում գրանցված տաճարը
Հանցագործները Ֆրանսիայի Օլորոն Սենտ Մարի քաղաքում (Ատլանտյան Պիրենեյների դեպարտամենտ) հարձակվել են տաճարի վրա, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում, հաղորդել է France Info ռադիոկայանը՝ վկայակոչելով դադախազությունը:
Նրա տեղեկատվությամբ՝ հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին Փարիզի ժամանակով մոտավորապես 02:00-ին (Երևանի ժամանակով 05:00-ին): Հանցագործներն ավտոմեքնայով խոյահարել են տաճարի փայտե դուռը, որը դասվում է Միջնադարի դարաշրջանին:
Կոմունայի բնակիչներն, աղմուկ լսելով, ժանդարմարիա են կանչել: Վախենալով ոստիկանական շչակի ձայներից՝ չարագործները ավտոմոբիլը թողել են հանցագործության վայրում և փախել մի այլ ավտոմեքենայով: Ականատեսների ցուցմունքների համաձայն՝ կողոպտիչները երեքն Էին, նրանք բոլորը եղել են դիմակներով:
Քաղաքապետի խոսքով՝ հանցագործներն արծաթե իրեր են գողացել տաճարի ցուցանմուշներից։
Ոստիկանությունը որոնում է հանցագործներին: