04/11/2019 13:07
Մեծ հաճույքով կընդունենք. նախարարի արձագանքը՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները պաշտպանության ոլորտին ուղղելու վարչապետի հայտարարությանը
ՊՆ 2020 թվականի բյուջեի նախագծով եղել են որոշ նվազեցումներ՝ տրամադրված վարկային չափաբաժնի մեջ, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի փակ քննարկումից հետո լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Սա ուղղվել է մեր կարողությունների ավելացմանը», - ասաց Տոնոյանը:
Դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները կմեծացվեն ու դրանց արդյունքները կուղղվեն պաշտպանության ոլորտին, Տոնոյանն ասաց.
«Մեծ հաճույքով կընդունենք: Ցանկացած ոչ բյուջետային հավելում՝ ուղղված մեր հնարավորությունների բաձրացմանը՝ որպես պաշտպանության նախարար ես դրական եմ գնահատում»: