05/11/2019 19:43
Apple-ը 2,5 մլրդ դոլար կհատկացնի Կալիֆոռնիայում մատչելի բնակարանների կառուցման ծրագրին
Ամերիկյան Apple կորպորացիան երկու տարվա ընթացքում 2,5 միլիարդ դոլար կտրամադրի Կալիֆոռնիայի նահանգում մատչելի բնակարանների կառուցման ծրագրին, նաև դրանց ձեռք բերման հարցում քաղաքացիներին աջակցելուն, ասված է երկուշաբթի ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Ինչպես հետևում է փաստաթղթից, կորպորացիայի ղեկավարությունը մտահոգված է Կալիֆոռնիայում տների և բնակարանների արժեքի արագ աճից: Apple-ը պլանավորում է 1 միլիարդ դոլար ուղղորդել այն հիմնադրամ, որից վարկեր կտրամադրեն նահանգում մատչելի բնակարարնների կառուցման համար: Նույնքան գումար էլ ընկերությունը կներդնի հիփոթեքային հիմնադրամում, որից փոխառություններ կտրամադրվեն նահանգի կարևորագույն ծառայությունների աշխատակիցներին, դպրոցների ուսուցիչներին, զինվորական ծառայություն անցած անձանց բնակարան գնելու համար: