05/11/2019 10:13
Հայաստանում մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը
Հայաստանում այսօր մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը։ Դրան մասնակցում են ՀԱՊԿ անդամ երկրները և հրավիրյալ երկու երկիր` Սերբիան և Աֆղանստանը։
Հայկական կողմից նիստին մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանն, Արման Աբովյանը։ Ռուսական կողմից ներկա է ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Նիստին մասնակցում են նաև Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան Ջումաբեկովը, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը:
Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան Արարատ Միրզոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը։
Նիստից հետո խորհրդարանական պատվիրակությունների ցեկավարներին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ժամը 13:00-ին կմեկնարկի ԽՎ 12-րդ լիագումար նիստը։ Այս պահին նիստը շարունակվում է լրատվամիջոցների համար փակ ֆորմատով։