05/11/2019 13:11
Հայաստանին այնպիսի զինատեսակներ են տրամադրվել, որոնք նախկինում երբեք չեն եղել. Կալաշնիկով (Տեսանյութ)
ՀԱՊԿ խորհրդանական վեհաժողովի խորհրդի նիստի ժամանակ ՌԴ կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի հարցը չի քննարկվել, խորհրդի փակ նիստից հետո լրագրողներին ասաց ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:
«Այս հարցը ԽՎ ժամանակ չի քննարկվել, քանի որ այն խորհրդարանական վեհաժողովի կոմպետենտության տակ չի մտնում: Կան երկրների ղեկավարներ, որոնք, հավանաբար, այս հարցը քննարկում են, բայց ես չեմ կարող այդ մասին որևէ բան ասել: Այս մասին բազմիցս խոսվել է», - ասաց Կալաշնիկովը։
Նա նկատեց, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն Ադրբեջանին է զենք վաճառում, այլև իր բոլոր գործընկերներին՝ ընդգծելով, որ Հայաստանին տրամադրվում է մյուս երկրներին չտրամադրվող զենք։
«ՀՀ-ին այնպիսի զեինատեսակներ են տրամադրվել, որոնք նախկինում երբեք չեն եղել, այնպես որ կարծում եմ՝ այս հարցում ՌԴ-ից զինատեսակների մատակարարման համար նեղանալը «մեղք է»: ՀՀ-ին նաև վաճառվում է այնպիսի զենք, որն այլ երկրներին չի վաճառվում», - նկատեց նա:
Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետի մակարդակով անհանգստություն է հայտնվել առ այն, որ ՌԴ կողմից զենք է վաճառվում Ադրբեջանին՝ Կալաշնիկովն ասաց.
«Իհարկե, անհանգստացնում է, այնպես, ինչպես Ադրբեջանին անհանգստացնում է այն, որ մենք ՀՀ-ին նորագույն տեխնիկա ենք վաճառում»: