05/11/2019 10:15
ՀԱՊԿ ԽՎ ընդհանուր նպատակներից է միջազգային արդի խնդիրների հավասարակշռված լուծումը. Միրզոյան
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի ընդհանուր նպատակներից է միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումը:
«Մեր ընդհանուր նպատակն է՝ ամրապնդել միջխորհրդարանական համագործակցությունը, ընդլայնել փոխգործակցությունը միջազգային արդի խնդիրների հավասարակշռված լուծման համար», - ՀԱՊԿ ԽՎ նիստի մեկնարկին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա նշեց նաև, որ, գործելով համակարգված, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը կկարողանա իր ներդրումն ունենալ տարածաշրջանային անվտանգության և կայուն զարգացման գործում: