05/11/2019 08:48
Պաշտպանության նախարարությունը փորձել է ոչ պաշտոնական ճանապարհով կարգավորել ORSIS-ի հետ խնդիրները. ТАСС
«Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը, որի կազմի մեջ է մտնում ORSIS-ը, Հայաստանի պաշտպանության նախարարությունից ոչ պաշտոնական հրավերներ է ստացել՝ զենքի մատակարարման չեղարկված գործարքի հարցը կարգավորելու համար:
«Մենք ստացել ենք ոչ պաշտոնական հրավերներ Հայաստանի պաշտպանության նախարարությունից՝ գալ և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Նաև փորձեր են եղել դիմել մեր ընկերություն ՀՀ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած մարդկանց կողմից: Կարծում ենք, որ տվյալ դեպքում դա կոռեկտ չէ և անթույլատրելի է: Երկխոսությունը պետք է պաշտոնական լինի», - ТАСС-ին ասել է ընկերության ներկայացուցիչը:
«Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը հույս ունի, որ գործը չի հասնի դատարան:
Հիշեցնենք՝ Հայաստանում քրեական է գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։ «Ռիա Նովոստի» գործակալությունը տեղեկացրել է, որ մի քանի միլիոն դոլար բյուջե ունեցող մրցույթը հայտարարվել էր մայիսին, պահանջներին բավարարել էր միաայն ռուսական ORSIS ընկերությունը։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ մրցույթն առանց պատճառների մասին բացատրություն տալու չեղարկվել է։