05/11/2019 11:54
Մենք չենք խառնվում ներքին գործերին ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ այլ երկրներում. Զատուլին (Տեսանյութ)
Չեմ ուզում մենկաբանել ՀՀ ներքին քաղաքական հարցեր, լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Մենք չենք խառնվում ներքին գործերին ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ այլ երկրներում: Դրա համար չեմ ուզում ՀՀ ներքին խնդիրներին անդրադառնալ, մեկնաբանել ներքին քաղաքական հարցեր», - ասաց Զատուլինը:
Միևնույն ժամանակ, Զատուլինը նշեց, որ իրենք հետևում են ՀՀ-ում ծավալվող իրադարձություններին:
«Այո՛, տեղի է ունեցել քաղաքական դեմքերի փոփոխություն, ոչ միայն առաջին դեմքերի, այլև մնացած բոլոր կառույցների: Իրար ճանաչելու գործընթացը դեռ շարունակվում է», - ասաց Զատուլինը: