05/11/2019 12:46
ՀՀ ուղղությամբ հակառակորդի կրակոցների հարցը ՀԱՊԿ-ում բարձրացվել է ոչ միայն ներկա, այլև նախկին իշխանությունների կողմից բազմաթիվ անգամ. Սիմոնյան (Տեսանյութ)
ՀՀ ուղղությամբ հակառակորդի կրակոցների հարցը բազմաթիվ անգամ բարձրացվել է ՀԱՊԿ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այդ կրակոցները նոր չեն, այդ հարցը բազմաթիվ անգամ բարձրացվել է: Այսօրվա նիստերի ընթացքում էլ, ենթադրում եմ, որ այդ հարցին անդրադարձ կլինի, բայց գիտե՞ք մի քիչ զարմանալի է, որ մենք պետք է այդ մասին անընդհատ ասենք ու անընդհատ նշենք, որ ինչ-որ տեղից արձագանք լինի, այն էլ՝ այդ կառուցի կողմից», - ասաց Սիմոնյանն՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ նպատակը հենց կրակոցները կանխելն է:
Դիտարկմանը, որ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստից հետո լրագրողներիի հետ զրույցում Կոնստանտին Զատուլինը հայտնել էր, որ ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ՝ Ադրբեջանի կողմից վերջերս Տավուշում տեղի ունեցած կրակոցների կապակցությամբ, Սիմոնյանն արձագանքեց՝ կդժվարանա պատասխանել՝ ՀՀ-ն այդ հարցով դիմե՞լ է, թե՞ ոչ.
«Ես ձեզ վստահեցնում եմ՝ այդ հարցը բարձրացվում է և բարձրացվել է, ոչ միայն ներկա, այլև նախկին իշխանությունների կողմից բազմաթիվ անգամ», - ամփոփեց ԱԺ փոխխոսնակը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17