05/11/2019 12:49
ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվել, նույնիսկ դրա հետ կապված խոսակցություններ չկան. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը մշտապես բարձրաձայնվում է, մինչդեռ արձագանքը միշտ նույնն է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Խնդիրը մինչ օրս չի լուծվում, նույնիսկ վարչապետի կողմից այդ հարցը հրապարակային բարձրացվել է: Իրենց արձագանքը մշտապես լինում է նույնը՝ ՀՀ-ին նույնպես զենք է տրամադրվում՝ ավելի լավ ու նպաստավոր պայմաններով», - ասաց Սինոնյանը:
Հարցին, եթե խնդիրը բարձրացվում և միշտ նույն արձագանքին է արժանանում, ինչպիսի՞ լուծում է տեսնում ՀՀ-ն, հնարավո՞ր է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց քննարկվի՝ Սիմոնյանը պատասխանեց.
«ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվել ու նույնիսկ դրա հետ կապված խոսակցություններ չկան: Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է: Սա խնդիր է, որը պետք է լուծում ստանա»:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 18:18
Այսօր, 12:15