05/11/2019 20:20
Ոչ մի տեղ չտանող ճանապարհ (Տեսանյութ)
Ճանապարհ, որը ոչ մի տեղ չի տանում, հայտնվել է Ռումինիայի հյուսիսարևելյան Պիատրա Նյամց քաղաքում:
200 մետր նոր ասֆալտ անձրևաջրերի մաքրման կոյուղով, մայթերով, գծանշաններով, ներառյալ հետիոտնային մի քանի անցումներ և նույնիսկ նշաններ, սկսվում է գյուղի սկզբնամասից և ավարտվում բաց դաշտում:
Այդ փողոցի մոտակայքում միայն երկու լքված տուն կա, ուստի միայն շներն են օգտվում անցումներից: