05/11/2019 10:36
Հնդկաստանի հյուսիս-արևելքում պայթյունի հետևանքով վիրավորվել է վեց մարդ
Հնդկաստանի հյուսիս-արևելյան Մանիպուր նահանգի Իմփհալե քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն հինգ ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել, հայտնում է «India Today»-ը:
Ըստ աղբյուրի՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել քաղաքի առևտրային տարածքներից մեկում: Դեպքից կարճ ժամանակ անց ոստիկանությունը շրջափակել է պայթյունի տարածքը և սկսել հանցագործների որոնումը: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ, այժմ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:
Պարբերականը հիշեցնում է, որ Հնդկաստանի հյուսիս-արևելյան շրջաններում գործում են մի քանի ծայրահեղական խմբավորումներ:
Մինչ այժմ նրանցից ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար: