05/11/2019 12:35
Իրաքն անջատված է ինտերնետից՝ անկարգությունների սրվելու պատճառով
Բաղդադը և Իրաքի շրջանների մեծ մասն անջատված է ինտերնետից՝ երկրում անկարգությունների սրվելու պատճառով: Այդ մասին ասված է «NetBlocks» միջազգային ոչ կառավարական կազմակերպության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Կազմակերպության տվյալներով՝ համաշխարհային ցանցից մեկուսացվել են Բաղդադի, Բասրայի, Քերբելայի և այլ քաղաքների տասնյակ միլիոնավոր բնակիչներ: Նշվում է, որ համացանցի անջատումը ամենաընդգրկունն է դարձել երկրում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր: Սահմանափակումները չեն վերաբերել երկրի հյուսիսում քրդերով բնակեցված տարածքներին:
Հոկտեմբերի 1-ին Իրաքում հակակառավարական ելույթներ են սկսել՝ վատ կյանքի պայմանների, գործազրկության և կոռուպցիայի դեմ:
Բաղդադում և այլ քաղաքներում մարդիկ պահանջում էին կառավարության հրաժարականը: