05/11/2019 09:16
«Իրատես». Տնօրենից վրեժխնդրության համար կյանքով վճարում է մուֆլոնը
«Իրատես» թերթը գրում է. «Կենդանաբանական այգում մուֆլոնին կերած շները եղել են ոչ թե կենգուրուներին կերած փողոցային շները, այլ... «Գիշերային այդ ակցիան» լավ կազմակերպված դավադրություն է եղել ընդդեմ կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի, որի օրոք ցայդ էլ կենդանիների որոշակի անկումներ եղել են` տարբեր պատճառներով: Այնուհանդերձ, տնօրենն այդ «ակցիայից» հետո ստիպված եղավ հրաժարական ներկայացնել` Երևանի փոխքաղաքապետի առաջարկով:
Ասում են` երկրորդ օրվա բավականին հսկա շները եղել են լավ վարժեցված, պատկանել են կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներից մեկին, որն ապրում է այդ կողմերում և օգտվելով առիթից` վրեժ է լուծել տնօրենից»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: