05/11/2019 14:46
Դատախազներն ու տուժողների իրավահաջորդները պահանջում են մերժել Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։
Պաշտպանական խումբը միջնորդել է գրավով ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, սակայն, հայտարարեց, թե դատախազությունը շարունակում է պնդել, որ առկա է քննությանը խոչընդոտելու ու վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկ։
Դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ դատարանին խնդրեց մերժել գրավը որպես խափանման միջոց ըտրելն ու անփոփոխ թողնել կալանքը։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ ներկայացնում էր քրեական գործից որոշակի մանրամասներ, սակայն վերջինիս ընդհատեց Քոչարյանիի փաստաբան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ փաստաբանը խոսում է հեգնական տոնով ու վիրավորական արտահայտություններով։
Սեդա Սաֆարյանն ասաց, թե Քոչարյանը ներկա փուլում կարող է իրավիճակներ ստեղծել, որոնք կարող են ազդել գործի քննության վրա։ Նա ասաց՝ գտնում է, որ խափանման միջոցը փոփոխման ենթակա չէ։
«Գտնում եմ, որ գրավի կիրառումն անթույլատրելի է », - ասաց նա։
Սեդա Սաֆարյանի առարկությանը միացան նաև տուժողների իրավահաջորդների մյուս ներկայացուցիչները։