05/11/2019 13:16
Այն, ինչ ունենք, ձեռք է բերվել օրինական ճանապարհով. Լևոն Քոչարյանն՝ իրենց հարստության մասին
Մեզ հետ կապված չնչին գործերով, ենթադրում եմ, ճնշում չի լինում դատարանների վրա, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Բայց մնացածի հետ կապված, շատ բիրտ ճնշում է իշխանությունն՝ առաջին դեմքերից սկսած», - ասաց նա։
Դիտարկմանը՝ կա՞ն ապացույցներ, Քոչարյանի որդին արձագանքեց՝ հիշեցնելով ԱԱԾ նախկին տնօրենի ու ՀՔԾ պետի մասնացկությամբ հեռախոսազրույցի գաղտնալսումը.
«Այնքան ակնհայտ է այդ ամեն ինչը ու վերջերս էլ ՀՔԾ պետն ասում է՝ ՀՔԾ-ն քաղաքական պատվերներ չի ստանում... ի՞նչ ասեմ», - ասաց Լևոն Քոչարյանը։
Նա նշեց՝ շատ շնորհակալ է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին, ով նախաձեռնել է ստորագրահավաք՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։
Ինչ վերաբերում է մարզերում անցկացվող ստորագրահավաքներին՝ Լևոն Քոչարյանն ասաց, թե մամուլով է հետևում դրանց ու այս պահի դրությամբ ցանկություն չունի գնալ-մասնակցել այդ ամենին։
Խոսելով իրենց հարստության մասին՝ Լևոն Քոչարյանը նշեց՝ տարիներ շարունակ այդ թեմայով սուտ է հրամցվել հանրությանը։
Նա վստահեցրեց՝ այն, ինչ ունեն, ձեռք է բերվել օրինական ճանապարհով։