05/11/2019 17:08
Մակրոն. Չինաստնի և ԱՄՆ-ի առևտրային համաձայնագրը պետք է հաշվի առնի մյուս երկրների շահերը
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագիրը պետք է հաշվի առնի երկու երկրների և նրանց գլխավոր գործընկերների, ներառալ Ֆրանսիայի և Եվրամիության մյուս երկրների շահերը: Այդ մասին Շանհայում Չինաստանի երկրորդ միջազգային ներմուծական ցուցահանդեսի(CIIE) բացման արարողությանը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Միջազգային առևտրի գոյություն ունեցող համակարգն ունակ չէ կարգավորելու առկա խնդիրները: Որոշ երկրներ այժմ դիմում են միակողմանիության և ջունգլիների օրենքին: Ես կարծում եմ, որ չարժե այդպես վարվել: Դա Ֆրանսիայի ընտրությունը չէ, դա Եվրամիության ընտրությունը չէ»,- ասել է Մակրոնը:
«Առևտրային պատերազմում հաղթողներ չեն լինում: Տեսնում ենք, որ առևտրային պատերազմում (ՉԺՀ-ի ու ԱՄՆ-ի միջև) հասունանում է հակամարտություն՝ աշխարհի խոշորագույն տնտեսական գերտերությունների միջև: Մենք հուսով ենք, որ վերջին հաշվով ձեռք կբերվի լավ համաձայնագիր՝ այդ երկու երկրների և նրանց գլխավոր գործընկերների, ներառյալ Եվրամիության շահերի հաշվառմամբ»,- ամփոփել է նա:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17