05/11/2019 18:20
Պոմպեո. Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներն իրական արդյունք են բերում
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն պնդում է, որ ամերիկյան պատժամիջոցները լուրջ վնաս են հասցրել Իրանին և ստիպում նրա ղեկավարությանը կրճատել ծախսերը: Այդ մասին պետքարտուղարը հայտարարել է Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ինչպես նշել է Պոմպեոն, ԱՄՆ-ը «պետք է շարունակի ճնշում գործադրել Իրանի վրա: «Իրանի մուսուլման ղեկավարներն ստիպված են լինում ավելի ու ավելի դժվարին որոշումներ ընդունել իրենց բյուջեի վերաբերյալ», - ասել է նա:
ԱՄՆ-ի պետքարտուղարը հույս է հայտնել, որ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցները կխստացնեն քաղաքականությունն Իրանի նկատմամբ: «Կարծում եմ՝ եվրոպացիները կհասկանան, որ իրանցիներն ընթանում են ոչ ճիշտ ուղղությամբ», - ասել է նա: Պոմպեոն հանդես է եկել պնդումով, որ Թեհրանը փորձում է «միջոցներ շորթել Եվրոպայից ու Արևմուտքից»:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17