05/11/2019 16:24
ԱՄՆ-ը և Չինաստանը կարող են չեղարկել տուրքերի մի մասը
Վաշինգտոնը և Պեկինը դիտարկում են մինչ այդ մտցված փոխադարձ տուրքերի մի մասը հանելու հնարավորությունը առևտրի ոլորտում վիճելի հարցերը լուծելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը։
Ըստ թերթի աղբյուրների՝ ամերիկյան և չինական իշխանությունները կարծում են, որ այդ քայլը կարող էր նպաստել խորհրդակցությունների հաջող ընթացքին։ Պարբերականը նշում է, որ կողմերը սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել առևտրի վերաբերյալ պայմանավորվածությունների առաջին փուլի առումով։ Այն վերաբերում է Չինաստանի կողմից ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերմանը, «արժութային մանիպուլյացիաների կանխման կանոններին», նաև Չինաստանում մտավոր սեփականության պաշտպանության միջոցներին և ամերիկյան ընկերությունների աշխատանքի պայմանների բարելավմանը։
Ինչպես ասվում է հրապարակման մեջ, այդ պայմանավորվածությունների շրջանակում Վաշինգտոնը, հավանաբար, պատրաստ կլինի հրաժարվել դեկտեմբերին նախատեսված նոր մաքսատուրքերից չինական ապրանքների համար։ Աղբյուրների համաձայն՝ դիտարկվում է նաև ամերիկյան և չինական իշխանությունների կողմից արդեն մտցված տուրքերի մի մասը հանելու հնարավորությունը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17