05/11/2019 15:15
ԱՄՆ-ն պաշտոնապես սկսել Է դուրս գալ Կլիմայի փարիզյան համաձայնագրից
Միացյալ Նահանգները երկուշաբթի գործարկել է Կլիմայի փարիզյան համաձայնագրին իր մասնակցության դադարեցման պաշտոնական գործընթացը, Twitter-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«ԱՄՆ-ն հպարտ է, որ աշխարհի առաջատարն է մթնոլորտ ցանկացած արտանետումների կրճատման ցուցանիշով», - նշել է նա:
Թրամփը 2017 թվականին հայտարարել էր Կլիմայի փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, ինչը հարուցել էր միջազգային հանրակցության քննադատությունը: Փարիզյան համաձայնագիրն ԱՄՆ-ին պարտավորեցնում էր մինչև 2025 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 2005 թվականի համեմատությամբ կրճատել 26 -28 տոկոսով:
Սակայն, ինչպես հիշեցնում են ամերիկյան ԶԼՄ-ները, համաձայնագրի պայմանների համաձայն՝ պաշտոնապես դրանից հրաժարվել կարելի էր միայն այս տարվա նոյեմբերի 4-ին: