05/11/2019 19:19
Թրամփ. The New York Times-ը ԻՊ առաջնորդի վերացման բոլոր արժանիքները վերագրել է շանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ շուտով Սպիտակ տուն կբերեն շանը, որին օգտագործել են «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման առաջնորդի՝ Աբու Բաքր ալ Բաղդադիի վերացման գործողության ժամանակ:
«Նրանք (The New York Times-ը) գործողությունն այնքան վատ են ներկայացրել, որքան հնարավոր է։ Ես շներին սիրում եմ, բայց նրանք բոլոր արժանիքները (վերագրել են) շանը: Շունն արժանի է գովեստի և շատ շուտով կգա Սպիտակ տուն», - նշել է Թրամփը՝ երկուշաբթի երեկոյան հանդես գալով կողմնակիցների առջև Քենթուկի նահանգում։
Ավելի վաղ Թրամփը հրապարակել էր կենդանու լուսանկարը Թվիթերի իր էջում։ «Մենք գաղտնազերծել ենք այս հիանալի շան լուսանկարը (անունը չենք գաղտնազերծել), որն այդքան հիանալի աշխատանք է կատարել ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին հետևելու և վերացնելու գործում»,- գրել է ԱՄՆ նախագահը։
ԻՊ առաջնորդի վերացման մասին Թրամփը հայտարարեց հոկտեմբերի 27-ին։ Նրա խոսքով՝ ալ Բաղդադին վերացվել է հատուկ գործողության ընթացքում սիրիական Իդլիբ նահանգում։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17