05/11/2019 15:05
Այո՛, ռուսական ռազմաբազան դեկորացիա չէ, և չպետք է լինի. պատգամավոր
Մենք չպետք է հույսներս դնենք մեր հարևանների, բարեկամների վրա, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ռուսական 102-րդ ռազմաբազան, ըստ պայմանագրի, կարող է օգտագործվել Հայաստանի վրա հարձակման դեպքում։ Այս առումով վատ չէ, ընդհաառակը՝ շատ լավ է, որ բազայի հնարավորություններն ուժեղացվում են։ Այո՛, բազան դեկորացիա չէ, և չպետք է լինի։ Եթե կա բազա, այն պետք է ամենավերջին սպառազինությամբ սպառազինված լինի։ Հայաստանում ռուսական ռազմաբազան զսպիչ նշանակություն ունի», - ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր.
«ՌԴ-ն ՀՀ-ին դիտարկում է որպես դաշնակից և հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները: ՀՀ տարածքում մեր 102-րդ ռազմաբազան է գտնվում, որը գեղեցկության համար չէ այստեղ տեղակայված»: