05/11/2019 19:30
Չիլիում ակցիաների հետևանքով հիվանդանոցներում է գտնվում 1659 մարդ
Մարդու իրավունքների չիլիական ազգային ինստիտուտը թարմացրել է երկրում բողոքի ակցիաների ընթացքում տուժածների և ձերբակալվածների մասին տվյալները. մոտ երեք շաբաթ անց հիվանդանոցներում է գտնվում 1659 մարդ, նրանց մեծ մասը՝ հրազենային վնասվածքներով:
«Թվերը ձեռք են բերվել Մարդու իրավունքների ազգային ինստիտուտի կողմից՝ ցույցերի, ոստիկանական տեղամասերի և բժշկական կենտրոնների դիտարկման ընթացքում և ներառում են հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 4-ի ժամը 12:00-ն ընկած ժամանակահատվածը», - ասված է իրավապաշտպանների՝ Twitter-ում հրապարակված տվյալների պարզաբանման մեջ: