06/11/2019 19:34
Հալեպի Արդարադատության պալատի վրա արկեր ընկնելու հետևանքով տուժել է վեց քաղաքացի
Վեց քաղաքացիական անձիք են վիրավորվել Սիրիայի հյուսիս-արևմուտքում Հալեպի Արդարադատության պալատի մոտակայքում արկերի ընկնելու հետևանքով, հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:
«Արդարադատության պալատի մոտակայքում արկերի օգտագործմամբ ահաբեկիչների հարձակման հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց թիվն աճել է՝ հասնելով 6-ի», - հաղորդել է «Ikhbariya» հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական թղթակիցին: