06/11/2019 18:54
Հունաստանի մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով աշխատակից է մահացել
Հունաստանի Լարիմնո քաղաքում գտնվող LARCO մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով աշխատող է մահացել: Այս մասին հայտնում է տեղական lamiareport.gr-ը:
LARCO-ն Եվրամիությունում ֆերոնիկելի միակ արտադրողն է: Ամբողջ արտադրանքն արտահանվում են: Վաճառքը կազմում է տարեկան մինչև 250 միլիոն եվրո:
Հաղորդվում է, որ 55-ամյա աշխատակիցը կատարում էր իր պարտականությւոնները, երբ արտադրամասում պայթյուն էր որոտացել:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: