06/11/2019 19:23
Հորդանանում անհայտ անձը հարձակվել է իսպանացի զբոսաշրջիկների վրա
Հորդանանի Ջարաշ քաղաքում հինգ մարդ, ներառյալ օտարերկրյա երեք զբոսաշրջիկ է վիրավորվել անհայտ անձի հարձակման հետևանքով, հայտնել է «Rai Al Youm» թերթը:
Հաղորդվում է, որ սուր առարկայով վերքեր են ստացել նաեւ զբոսաշրջիկների խմբի ուղևարը և պատմական այն օբյեկտի պահպանության աշխատակիցը, որտեղ կատարվել է հարձակումը: Բոլոր տուժածները տեղափոխվել են տեղի հոսպիտալ:
Հորդանանի անվտանգության ծառայությունների աղբյուրների տվյալներով՝ տուժած զբոսաշրջիկներն իսպանացիներ են: Հարձակվողը ձերբակալված է:
Ներկայում ոստիկանությունը շրջափակել է միջադեպի վայրը, կատարվում են քննչական միջոցառումներ: