06/11/2019 17:50
Մակրոնը ԿԺԴՀ-ին կոչ է արել խուսափել սադրիչ գործողություններից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԿԺԴՀ-ին կոչ է արել խուսափել սադրիչ գործողություններից և հույս հայտնել, որ Չինաստանը կկարողանա ռացիոնալ դեր ունենալ Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորման գործում: Այս մասին նա հայտարարել է ՉԺՀ ղեկավար Սի Ցզինփինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Ինչ վերաբերում է ԿԺԴՀ-ի խնդրին, ապա ես վստահ եմ, որ Չինաստանը ռացիոնալ եւ խելամիտ դեր կունենա: Նաև հույս ունեմ, որ մենք կկարողանան խուսափել ԿԺԴՀ-ի կողմից հերթական սադրիչ գործողություններից», - ասել է Մակրոնը:
Հոկտեմբերի 31-ին Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության 2 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:
«Օբյեկտները, որոնք, հավանաբար, բալիստիկ հրթիռներ են, արձակվել են Հյուսիսային Կորեայից: Դրանք վայրէջք չեն կատարել մեր տարածքներում», - հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը:
Ավելի ուշ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն մեծ տրամաչափի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հերթական փորձարկումներ է անցկացրել:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17