06/11/2019 11:17
2019-ի առաջին տասը ամիսների արդյունքներով տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ն կազմել է 117 միլիարդ դրամ. վարչապետ
2019 թվականի առաջին տասը ամիսների արդյունքներով տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ն կազմել է 117 միլիարդ դրամ, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2018 թվականի տասը ամիսներին այս թիվը եղել է 97 միլիարդ:
2017-ի տասը ամիսներին՝ 54 միլիարդ:
Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում այս թիվը ավելի քան կրկնապատկել ենք, շուրջ 245 միլիոն դոլար շրջանառու միջոց վերադարձնելով տնտեսությանը», - նշել է վարչապետը։